Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել գերիների հերթական խմբերի փոխանակումը

Այսօր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել գերիների հերթական խմբերի փոխանակումը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ գերիների փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրի հիման վրա։

Ռուս զինվորականները ներկայումս գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ Ավելի ուշ նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ Պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման համար։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031