Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը վաղը մեկօրյա հացադուլ կհայտարարեն

Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը վաղը՝ հուլիսի 5-ին, կհայտարարեն մեկօրյա հացադուլ` ի նշան երկրում տիրողի իրավիճակի: Այս մասին հայտնի է դարձել պաշտպանական խմբի հայտարարությունից:

Միքայել Սրբազանը այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել՝

«Սիրելիներ.

Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը:

Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար:

Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք:

Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին:

Փառքը՝ Աստծուն, Հայաստանը Հային…

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ»,-նշվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031