Արարատ Միրզոյանը ՀՀ-ում առաքելությունն ավարտող Շվեդիայի դեսպանին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: Երկուստեք գոհունակությամբ նշվել է վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության զգալի ակտիվացումը, համագործակցության ընդլայնումը թե՛ ԵՄ, թե՛ Նորդիկ-բալթյան երկրների հետ ձևավորված ձևաչափում, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Նախարար Միրզոյանը կարևորել է Շվեդիայի հետ շարունակական  փոխգործակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականերին Շվեդիայի կողմից ցուցաբերված աջակցությունը: Արարատ Միրզոյանը և Պատրիկ Սվենսոնն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության զարգացման հեռանկարների հարցում առկա հստակ փոխըմբռնումը:

Արդյունավետ աշխատանքի և երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում ներդրած ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Պատրիկ Սվենսոնին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով՝ նրան հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031