Իրանը կոչ է արել համաշխարհային հանրությանը դատապարտել Իրանի Էվին բանտի հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակումը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոչ է արել համաշխարհային հանրությանը դատապարտել Իրանի Էվին բանտի հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակումը։

Շաբաթ օրը X սոցցանցում Էսմայիլ Բաղային գրել է, որ 2025 թվականի հունիսի 23-ին Թեհրանի Էվին բանտի հիվանդանոցի վրա Իսրայելի դաժան հարձակման հետևանքով զոհվել է 79 մարդ։

«Իրանի դեմ իսրայելական ռեժիմի ռազմական ագրեսիայի դադարից մի քանի օր անց ի հայտ են գալիս Նեթանյահուի ռազմական հանցագործությունների նոր դրվագներ Թեհրանում և իրանական այլ քաղաքներում, որոնք դարձել են իսրայելական ռեժիմի հարձակումների թիրախ», — նշել է նաև Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նոր կադրեր հրապարակելով՝ Բաղային դատապարտել է հունիսի 23-ին Իսրայելի հասցրած ավիահարվածը Էվին բանտի հիվանդանոցին, որի հետևանքով զոհվել է 79 մարդ, այդ թվում՝ բանտարկյալներին այցելած ընտանիքներ, անձնակազմ և պատահական անցորդներ, որոնք թակարդում են հայտնվել և այրվել փլատակների տակ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031