Skip to main content

Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է «Կան Գոն» էsկադրային ականшկրի հանձնման արարողությանը

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը դստեր հետ մասնակցել է «Կան Գոն» էսկադրային ականակրի հանձնման արարողությանը։ Այս մասին են վկայում Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության (ԿԿՀԳ) հրապարակած լուսանկարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կիմ Չեն Ընը և նրա դուստրը լուսանկարվել են նավի անձնակազմի անդամների հետ։ Սեպտեմբերի 6-ի արարողությանը պետական գործերի նախագահին ուղեկցել է նաև նրա կինը՝ Լի Սոլ Չժուն։ Վոնսան քաղաքի նավահանգիստ Կիմ Չեն Ընը ժամանել է, ենթադրաբար, «Աուրուս» մակնիշի ավտոմեքենայով։
2025 թվականի մայիսին «Կան Գոն» էսկադրային ականակիրը շրջվել էր ջուրն իջեցնելու փորձի ժամանակ։ Այն վերականգնվել էր, և նույն թվականի հունիսին ավարտվել էր դրա ջուրն իջեցումը։

Էսկադրային ականակիրը կոչվել է ի պատիվ ազգային-հեղափոխական շարժման հերոսի ևԿորեական թերակղզում ճապոնական գաղութատիրական տիրապետության դեմ պայքարողի։ «Կան Գոնը» «Չհվե Հյոն» դասի երկրորդ նավն է։ Արարողության ընթացքում Կիմ Չեն Ընը նշել է, որ նավը մտնում է «միջուկային արձագանքման համակարգի» մեջ և «հրամանի դեպքում պետք է ջախջախիչ հարված հասցնի թշնամիներին»։ ԿԺԴՀ-ի առաջնորդի խոսքով՝ այս նավն իրենից ներկայացնում է սպառազինության «ըստ էության հարձակողական» տեսակ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930