Skip to main content

Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Դիլոյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շահումյան փողոց 125/6):

Կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են:

Ի մասնավորի՝

սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, բացառել թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,
սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես սննդամթերքի մշակման հատվածի մեջ,
չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,
հատակը, դռները, առաստաղը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, ինչը թույլ չի տվել իրականացնել պատշաճ մաքրում ու ախտահանում, եղել են կեղտի կուտակում և մասնիկների թափվելու վտանգ:
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930