Skip to main content

Ուիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, սպասվում է, որ առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես հենց նոր հանդիպում ունեցա Ամերիկայի նախագահի ներկայացուցիչների բանակցող թիմի հետ։ Մենք, ըստ էության, կապի մեջ ենք նրանց հետ 24/7 ռեժիմով և հիմա պատրաստվում ենք հանդիպումներին։ Կան նախնական ամսաթվեր։
Մենք ակնկալում ենք տեսնել Ամերիկայի նախագահի ներկայացուցիչներին այստեղ՝ Կիևում։ Նրանք հաստատել են. հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում և Կիևում։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկա օրերին հանդիպմանը։
Սա շատ կարևոր է։ Կարևոր է, որ Ամերիկան ​​շարունակի ակտիվ մնալ։ Մենք պատրաստ ենք հանդիպել նրանց հետ Ուկրաինայում՝ բարձր մակարդակով»:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն զբաղված է Իրանի խնդրով, և երբ Իրանում հարցերը կարգավորվեն, Ուկրաինայի խաղաղության բանակցությունները կվերսկսվեն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930