Skip to main content

Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում 2-1 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ։

Տանտերերի կազմում խաղի 22-րդ րոպեին հաշիվը բացեց Ալիուն Նդուրը, իսկ 31-րդ րոպեին հյուրերի կազմում պատասխան գնդակը խփեց Մարկոս Ռաջանի Կարդոսոն՝ վերականգնելով հավասարությունը: Տանտերերին հաղթանակ պարգևող գնդակը գրանցվեց հանդիպման վերջնամասում. 81-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում աչքի ընկավ Բերնարդու Դիասը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։

Այս հաղթանակից հետո գործող չեմպիոնը վաստակեց 6 միավոր և միացավ «Սարդարապատին»։ «Ուրարտուն» մնաց իր ակտիվում ունեցած 1 միավորով։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31