Skip to main content

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգություն է հայտնել Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խոր մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակի կապակցությամբ։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որպես եկեղեցիների համաշխարհային եղբայրություն, վերահաստատում է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի և համաքրիստոնեական ընտանիքի հոգևոր, մշակութային ու պատմական կյանքում։

Որպես ԵՀԽ՝ մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցական ներքին գործերին անհարկի միջամտության կապակցությամբ»,- նշված է տարածված հայտարարությունում։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդից հույս են հայտնել և աղոթել, որ ստեղծված հակամարտությունը կլուծվի այնպիսի ճանապարհով, որը կնպաստի ողջ հայ ժողովրդի բարօրությանը և առաջընթացին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31