Skip to main content

Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգել են Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը

Ազգային ժողովի օգոստոսի 3-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ներկաներին խնդրել է 1 րոպե լռությամբ հարգել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը:

«2014-ին՝ օգոստոսի 3-ի նույն այս օրը, տեղի ունեցավ մի ամբողջ ազգի կոտորած, այն է՝ ցեղասպանություն 21-րդ դարում, և սա մեծ աղետ էր եզդիների համար:

Այն, ինչ տեղի է ունեցել 2014-ին, դեռ շարունակվում է մեր օրերում: Եզդի աղջիկները, կանայք, մեր աղջիկները վաճառվում են արաբական շուկաներում:

Մինչև հիմա շուրջ 3000 եզդի կանանց ճակատագիր անհայտ է: Տասնյակ հազարավորները սպանվել են, տասնյակ հազարավոր կանայք շուկաներում վաճառքի են ենթարկվել, և մինչև հիմա՝ շուրջ 12 տարի անց, դեռ ճամբարներում են»,- ասել է պատգամավորը, ապա մայրենի լեզվով դիմել իր ազգակիցներին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930