ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե օգոստոսի 3-ին Իրանի հետ բանակցություններ են նախատեսված:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, ի պատասխան այս հայտարարության, հայտնել է, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների մասին պնդումները կեղծ են։
Ըստ նրա՝ Իրանը Օմանի հետ բանակցություններ է վարում միայն Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկություն ապահովելու համար:
«Մենք ներկայումս որևէ բանակցություն չենք վարում Միացյալ Նահանգների հետ։ Բանակցություններ են ընթանում Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացություն ապահովող երթուղու վերաբերյալ համաձայնության հասնելու նպատակով»,- նշել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նշենք՝ Թրամփը նաև TruthSocial սոցիալական ցանցում գրել էր, որ համաձայնել է չեղարկել Իրանի վրա նախատեսված խոշոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության գալու համար։






































