Skip to main content

Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ. ՀՎԿԱԿ

Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ՝ պատվաստումներում բարձր ընդգրկվածության և իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ։ Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Միաժամանակ, աշխարհի մի շարք երկրներում շարունակում են գրանցվել կարմրուկի բռնկումներ, ուստի արտերկիր ճանապարհորդելիս կարևոր է համոզվել, որ ստացել եք տարիքին համապատասխան կարմրուկի դեմ պատվաստումները։

ՀՎԿԱԿ-ից հիշեցնում են, որ կարմրուկի դեմ պատվաստումն անվտանգ, արդյունավետ և հիվանդության կանխարգելման միակ միջոցն է։ Հայաստանում այն հասանելի է անվճար բոլոր պոլիկլինիկաներում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930