Skip to main content

Վարչական դատարանը մերժել է ՀԷՑ-ի վերաբերյալ «Տաշիր Կապիտալ»-ի հայցադիմումը ՀՀ կառավարության դեմ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պետականացման գործընթացն անշեղորեն առաջ է մղվում։

այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոես Պետրոսյանը։

«ՀԷՑ-ի պետականացման գործընթացն անշեղորեն առաջ է մղվում՝ հանուն Հայաստանի Հանրապետության. Սահմանադրության և ՀՀ Օրենսդրության տառին համապատասխան.ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի (ՀԷՑ-ի 70%-ի բաժնեմասի սեփականատեր) կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը։

«ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով:  

Դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, եւ առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը»,- գրել է Պետրոսյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031