Skip to main content

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Հուլիսի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, նշված տանը հայտնաբերվել է նույն շարքի բնակիչ, 47-ամյա Վահրամ Ս.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս տանը հարվածային բետոնահորատիչով (պերֆորատոր) աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է։

Դեպքի մասին ոստիկանության Մարաշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31