Skip to main content

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Իրանը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Քուվեյթում ԱՄՆ ռազմակայանների վրա։ Այդ մասին հայտնել է իրանական IRIB հեռուստառադիոհաղորդակցման կորպորացիան։

«Իրանի Իսլամական Հանրապետության բանակը մի քանի ժամ առաջ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ բանակի կապի համակարգերին, վառելիքի պահեստարաններին, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, դիտաշտարակներին և զինամթերքի պահեստներին», — մեջբերել է IRIB-ը Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարությունը։
Ամերիկյան զինվորականները նույնպես հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը։
«Կենտրոնական հրամանատարությունն Իրանի դեմ հարվածների ալիքն ավարտել է ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 22:15-ին: Հինգժամյա առաքելության ընթացքում ԱՄՆ ԶՈՒ-ն հաջողությամբ խոցել է Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները», — ասվում է հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։
Հարվածներ են հասցվել, ի թիվս այլ վայրերի, Բուշեր, Ջասկ, Քոնարակ, Բենդեր-Աբաս, Չաբահար քաղաքներին և Աբու Մուսա կղզուն։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031