Skip to main content

ՀԾԿՀ նախագահը Ժնևում մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը

Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվող տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից մեկի՝ WSIS Forum 2026-ի շրջանակում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է տարբեր երկրների կարգավորող մարմինների ղեկավարների մասնակցությամբ կայացած կլոր սեղանին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղություններին, թվային ենթակառուցվածքների ընդլայնման առաջնահերթություններին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին և մարտահրավերներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության կիրառման ազդեցությանը և արագ փոփոխվող տեխնոլոգիական միջավայրին համապատասխան՝ կարգավորման նոր մոտեցումների ձևավորման անհրաժեշտությանը։

ՀԾԿՀ-ի մասնակցությունը նման միջազգային միջոցառումներին ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի ներգրավվածությունը թվային օրակարգի ձևավորման և միջազգային համագործակցության զարգացման գործընթացներում։

Ֆորումի շրջանակում Մեսրոպ Մեսրոպյանը հանդես է եկել նաև Leaders TalkX բարձր մակարդակի պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում իրականացված բարեփոխումները, գրանցված արդյունքներն ու զարգացման առաջիկա ուղղությունները։

WSIS Forum 2026-ը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից մեկն է, որն անցկացվում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Ֆորումը համախմբում է պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային զարգացման, նորարարության և կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող առանցքային հարցերը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031