Skip to main content

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծումը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են»,-հայտարարել է Կայա Կալասը՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31