Skip to main content

Թրամփը սպառնացել է Իրանին հրթիռային հարվածներով՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից իր դեմ մահափորձի կամ նման փորձի դեպքում Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։«1000 հրթիռ պատրաստ վիճակում է և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը»,- գրել է Թրամփը՝ հավելելով, որ դրանց կարող են հաջորդել հազարավոր այլ հրթիռներ, եթե Իրանի կառավարությունը գործի իր սպառնալիքի համաձայն և փորձի սպանել ԱՄՆ գործող նախագահին։

Թրամփի խոսքով՝ համապատասխան հրամաններն արդեն տրված են, իսկ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են, ցանկանում են և ունակ են գործելու։ Նա նշել է, որ հրամանները տրվել են մեկ տարվա ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031