Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» և «Լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունները: Լավագույններին կընտրեն ԶԼՄ-ների ներկայացուցիչները և Հայաստանի առաջնությանը մասնակցած ակումբները: Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներն են՝ Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա» Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա» Ուգո Օլիվեյրա – «Արարատ-Արմենիա» Խուլիո Բուենո – «Արարատ-Արմենիա» Սերգեյ Մուրադյան – «Նոա» Գուստավո Սանգարե – «Նոա» Հելդեր Ֆերեյրա – «Նոա» Նարդին Մուլահուսեյնովիչ – «Նոա» Հենրի Ավագյան – «Փյունիկ» Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ» Խավի Մորենո – «Փյունիկ» Մոմո Տուրե – «Ալաշկերտ» Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ» Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» Բռունո Միշել – «Ուրարտու» Ալեքսանդր Միշիև – «Ուրարտու» Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգի մրցանակի հավակնորդներն են՝ Մանուել Տուլիպա – «Արարատ-Արմենիա» Սանդրո Պերկովիչ – «Նոա» Արտակ Օսեյան – «Փյունիկ» Վահե Գևորգյան – «Ալաշկերտ» Ռոբերտ Արզումանյան – «Ուրարտու» Քվեարկությունը կավարտվի հուլիսի 20-ին՝ ժամը 12։00-ին։






































