Skip to main content

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից ՌԴ-ում նավթավերամշակման գործարան և նավթաբազաներ են հրդեհվել

Կրասնոդարի Սևերսկի շրջանի Իլսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել տարածաշրջանը գրոհած ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը, գրում է Meduza-ն։ ԱԹՍ-ի բեկորներ են ընկել նաև Սևերսկայայում՝ մասնավոր տան բակում և ձեռնարկություններից մեկի տարածքում։ Տեղական իշխանությունների նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Ականատեսները նկարահանել են հրդեհը, որը, ենթադրաբար, բռնկվել է Իլսկի նավթավերամշակման գործարանում։ «Տրանսնեֆտ» խողովակաշարային համակարգին միացված Իլսկի նավթավերամշակման գործարանը Հարավային դաշնային շրջանի առաջատար ձեռնարկություններից է: Այն նախկինում նույնպես ուկրաինական օդային հարվածների թիրախ է դարձել։ Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել Ազովի նավթի երկու պահեստներում և Տագանրոգի նավահանգստում, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը։ Բացի այդ, Տագանրոգում ընկած անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են մասնավոր տուն և վարչական շենքի տանիք, հրդեհ է առաջացել: Ազովի շրջանի Կագալնիկ գյուղում նույնպես հրդեհ է բռնկվել վարչական շենքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տարածաշրջանում զոհեր չկան: Տագանրոգում անօդաչու թռչող սարքերի հարվածների վայրերի մոտ գտնվող տների բնակիչները տարհանվում են, հայտնել են քաղաքային իշխանությունները։ Astra-ն ականատեսների տեսանյութերը վերանայելուց հետո եզրակացրել է, որ հրդեհը տեղի է ունեցել Տագանրոգ նավահանգստում «Կուրգաննեֆտեպրոդուկտ» նավթաբազայում։ Ընդհանուր առմամբ, ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ, հուլիսի լույս 10-ի գիշերը ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 376 անօդաչու թռչող սարք 12 շրջաններում, բռնակցված Ղրիմում և Ազովի ծովի վրա։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031