Մոսկվային և Երևանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ համար Հայաստանն ընդամենը ինքնիշխան պետություն չէ, անշուշտ, դա այդպես է, բայց դա նաև մի պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ ի զորու մեր ընդհանուր պատմության, ի զորու այսքան համատեղ ամեն ինչի՝ համատեղ ընտանիքների, նախագծերի, բիզնեսի, ճակատագրերի միահյուսման»,- ասել է դիվանագետը բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում։
«Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն, աջակցություն, որոնք, իմ կարծիքով, կապված են եղել ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչների հետ, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ այն բանի հետ, ինչը ես անվանում եմ սեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը, փոխթափանցումը, ահա այս իրական կապերը», — նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան մատնանշել է, որ երկու երկրներին կապում են նաև մշակութային արժեքները, որոնք կազմում են իսկապես հսկայական աշխարհ։
«Էլ չեմ ասում այն մասին, թե որքան է անձամբ արել Ռուսաստանի նախագահը արյունալի հակամարտությունները կանգնեցնելու, բարդ շրջաններում օգնելու և ամեն ինչ անելու համար, որպեսզի Հայաստանը զարգանա։ Որքան բան է իսկապես արվել թե՛ տնտեսության, թե՛ էներգետիկայի, թե՛ արդյունաբերության տեսանկյունից և այլն։ Դա մեր մոտեցումն է, և մենք դա դավանում ենք», — մատնանշել է նա։






































