Skip to main content

Ամերիկյան AECOM ընկերության ներկայացուցիչները Հայաստանում ուսումնասիրել են ԹՐԻՓՓ նախագծի տեղանքը

Հայաստան են այցելել ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչները։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում տարածված գրառման մեջ։«Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,-նշված է գրառման մեջ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31