Skip to main content

ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները փակ և կողպված պահել, երբ երեխաները տանն են՝ ընդգծելով, որ մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկն էլ բարձրությունից վայր ընկնելն է:

«Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, ուստի հարգելի՛ ծնողներ, ապահովե՛ք Ձեր երեխայի անվտանգությունը:Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են:Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին:Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի վստահեք դրանց ամրությանը:Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրե՛ք պատուհաններից հեռու:Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամներից հնարավորինս հեռու:Հիշե՛ք գաջեթներն ակնթարթորեն կարող են շեղել Ձեր ուշադրությունը` թուլացնելով զգոնությունը երեխայի հանդեպ: Երեխայի պատուհանից վայր ընկնելը հաճախ տեղի է ունենում, երբ երեխան մենակ է, և չկա մեծահասակի հսկողություն:Հիշե΄ք` մի քանի վայրկյանում կարող է կատարվել անդառնալին»,–  նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ 

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31