Հորմուզի նեղուցը բաց Է և կմնա բաց՝ Իրանով կամ առանց Իրանի։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք վերականգնում ենք իրանական շրջափակումը, որն այդպես է կոչվել, քանի որ այն միայն կանգնեցնում է Իրանի նավերի կամ հաճախորդների մուտքն ու ելքը։ Բոլոր մյուս երկրները կունենան նեղուցի արդար և բաց օգտագործման հնարավորություն»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նեղուցով անցնող նավերից կգանձվի փոխադրվող ամբողջ բեռի 20%-ը, որպեսզի ապահովվի տվյալ տարածաշրջանի անվտանգությունը։
«ԱՄՆ-ն այսուհետ հայտնի կլինի որպես «Հորմուզի նեղուցի պահապան», բայց որպես այդպիսին և ելնելով արդարության սկզբունքից՝ կփոխհատուցվի փոխադրվող ամբողջ բեռի 20% դրույքաչափով՝ աշխարհի այս չափազանց անկայուն հատվածին անվտանգություն և ապահովություն տրամադրելու աշխատանքի համար անհրաժեշտ ցանկացած և բոլոր ծախսերի դիմաց։ Գործընթացը և ձևավորումը կսկսվեն անմիջապես»,- նշել է Թրամփը։






































