Skip to main content

Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։

Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը։Գործակալությունը նաև ընդգծում է, որ Հայաստանի տնտեսության համեմատաբար ցածր կախվածությունը նավթից սահմանափակում է միջազգային էներգակիրների շուկաներում տեղի ունեցող փոփոխությունների անմիջական ազդեցությունը երկրի տնտեսության վրա։

Համաշխարհային տնտեսությունում և տարածաշրջանում շարունակվող անորոշությունների պայմաններում Հայաստանի վարկանիշի «դրական» հեռանկարի պահպանումը վկայում է երկրի մակրոտնտեսական հիմքերի նկատմամբ Fitch Ratings-ի վստահության մասին և վերահաստատում է գործակալության՝ 2026 թվականի հունվարին ներկայացված գնահատականը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031