Skip to main content

Ամենամեծ հպարտությունս. Գագիկ Ծառուկյանի դստեր սրտառուչ անդրադարձը․ (տեսանյութ)

«Այսօր որոշել եմ խոսել հորս մասին։ Մի բան, որ երբեք չեմ արել»։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում իր մանկության հիշողությունների մասին տեսաուղերձ է հրապարակել Գագիկ Ծառուկյանի դուստրը։

Նա նշում է, որ դա չի արել, երևի որովհետև ամենամեծ զգացմունքները միշտ ամենադժվարն են բառերի վերածվում։

«Իմ մանկության ամենավառ հիշողությունը սկսվում է այն պահից, երբ նա ձեռքս բռնած գնում է եկեղեցի։ Այդ ճանապարհին մարդիկ մոտենում էին հորս, պատմում իրենց ցավերի, դժվարությունների ու հույսերի մասին։ Ես պարզապես տեսնում էի, որ մարդիկ վստահում էին նրան, որովհետև զգում էին՝ հնարավորի սահմաններում ձեռք կմեկնի»,-ասել է նա։

Ծառուկյանի դուստրը խոստովանում է, որ նա հետո հասկացավ, որ եթե մարդիկ դիմում են հայրիկին, ուրեմն նա Աստծո առաքելություններից մեկը՝ մարդկանց կողքին լինելն ու նրանց օգնելն է դարձրել։

«Մանկուց հիշում եմ, թե ինչպես էր ամեն երեխայի աչքերում նա տեսնում ամբողջ ապագան և անում ամեն բան, որ այդ երեխան հնարավորություն ունենա երազելու։ Փոքրիկ մարզիկների մեջ նա տեսնում է ապագա հաղթողների և նրանց նվիրում ոչ միայն հնարավորություն, այլև վստահություն, որ իրենք կարող են հասնել մեծագույն նվաճումների։

Հայրս կյանքում ոչ մի խոստում չի մոռացել, և ոչ մի խոստում անկատար չի թողել և չի թողնելու։ Նրա խոսքը միշտ գործ է, իսկ գործը՝ պատասխանատվություն։ Հայրս մեզ միշտ սովորեցրել է սիրել մարդկանց, չնախանձել, չատել, չչարանալ, չփոքրանալ և միշտ մարդ մնալ՝ անկախ ամեն ինչից։ Սովորեցրել է, որ ուժեղ լինելը բարձր խոսելը չէ, այլ այն, որ կարողանաս ներել, օգնել, ձեռք մեկնել և երբեք չկորցնել մարդ լինելու հատկությունը։

Բայց եթե ինձ հարցնեն, թե որն է հորս ամենամեծ ուժը, ես առանց վարանելու կասեմ՝ նրա սիրտը։ Եվ եթե կյանքում երբևէ ամենամեծ հպարտությունս մեկ նախադասությամբ պիտի արտահայտեմ, ապա պարզապես կասեմ՝ ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ»,-եզրափակել է Գագիկ Ծառուկյանի դուստրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031