Skip to main content

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի համար կատարյալ գործարքի՝ նախքան նավին hարվածելը․ Թրամփ

Իրանի ներկայացուցիչները համաձայնել են ամերիկյան իշխանությունների համար կատարյալ գործարքի, սակայն արդեն մեկ ժամ անց հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող նավին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք երեկ համաձայնեցին մեզ համար կատարյալ գործարքի: Նրանք զիջեցին ամեն ինչում: Դրանից հետո նրանք լքեցին սենյակը և մեկ ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարք արձակեցին նավի ուղղությամբ»,- ասել է նա NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Թրամփը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մնում նավագնացության համար։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշական կրակոցներ էր արձակել այն նավի ուղղությամբ, որը փորձում էր հատել Հորմուզի նեղուցը չարտոնված երթուղով։ Միջադեպի կապակցությամբ Հորմուզի նեղուցը փակ է մինչև հետագա ծանուցումը, հայտարարել են ԻՀՊԿ-ում։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31