Skip to main content

Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով․ Երևանի քաղաքապետարան

Հուլիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ու համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ հսկողական միջոցառման արդյունքում համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու և համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու նպատակով։

Տեղափոխված անձանցից՝

10-ը՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու,
7-ը՝ այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու կասկածանքով։

Միաժամանակ իրավախախտում կատարած անձանց տեղեկացվել է, որ հսկողական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։

Կրկնակի վարչական իրավախախտում կատարելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված ավելի խիստ վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ ավելի բարձր չափի վարչական տուգանքներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930