Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար. առաջարկներ կան ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից

«Որոշել ենք, որ Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար տիպի»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ դեռ ատոմակայանով զբաղվող երկրի ընտրություն չեն կատարել, մոդելի ընտրությամբ էլ պայմանավորված՝ կլինի արտադրող երկիրը:

«Ամերիկյան կողմից էլ ունենք առաջարկներ և ուսումնասիրում ենք, ֆրանսիական կողմից էլ ունենք առաջարկներ, Ռուսաստանից, Կորեայից, Չինաստանից էլ ունենք առաջարկներ: Որոշում կայացնելու մասով չենք շտապում»,- մանրամասնել է նա:

2024 թվականի օգոստոսի 1-ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել Փակ բաժնետիրական ընկերություն։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանում նոր ատոմային բլոկի կառուցման հարցով քննարկումները շարունակվում են տարբեր երկրների, տարբեր ընկերությունների հետ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930