Skip to main content

Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի. Նիկոլ Փաշինյան

«Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի: Էլ չեմ ասում, որ TRIPP նախագծի իրագործման շրջանակներում հնարավորություններն էականորեն կավելանան»:

Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնել է, որ այս ընթացքում Հայաստանը տրանսպորտային նոր հնարավորություններ է ունեցել, Ախալքալաք-Կարս երկաթուղու երկու գիծ էլ աշխատում է։

«Այս թեմայով Վրաստանի վարչապետի հետ խոսակցություն եմ ունեցել, հավաստիացրել է, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա, նաև խոսել եմ Թուրքիայի նախագահի հետ, հաստատել է, որ այդ ուղղությունները բաց են»,- հավելել է Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031