Skip to main content

ԱՄՆ-ն Իրանում խոցել է ՀՕՊ համակարգեր, ռադարներ և դրոնների կառավարման կենտրոններ. Axios

ԱՄՆ զինված ուժերը Իրանին հասցված նոր հարվածների շարքի ընթացքում խոցել են հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադիոլոկացիոն կայաններ և անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններ։ Իրավիճակի մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ բոլոր թիրախները տեղակայված են եղել Իրանի հարավում և ներառել են ՀՕՊ տարրեր, ռադարներ, ինչպես նաև դրոնների կառավարմանն առնչվող ստորաբաժանումներ։

Ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանին լրացուցիչ հարվածներ հասցնելու մեկնարկի մասին՝ դրանք անվանելով գործողություններ «ինքնապաշտպանության նպատակով»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031