Skip to main content

Սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ, առանձին վայրերում՝ հորդառատ. ՇՄՆ-ն զգուշացնում է

Հունիսի 9-13-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացում է հրապարակել՝ հայտնելով, որ հունիսի 9-ին և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031