Skip to main content

Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշիկները. Վահագն Ալեքսանյան

«Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշչիկները: Առաջիկա 5 տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվելու: Իրենք այնքան խնդիր են ունենալու առաջիկա 5 տարում, որ ես չգիտեմ էլ՝ ինչ է լինելու»:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չկազմելուն, պատգամավորը նշել է, որ ներկայիս ԱԺ-ի գործող գումարման մեջ ևս ՔՊ-ն չուներ սահմանադրական մեծամասնություն:

Ինչ վերաբերում է հանրաքվեին, Ալեքսանյանն ասել է, որ սահմանադրական հանրաքվեի մասին կխոսեն, երբ դրա մասին խոսելու ժամանակը գա:

«Բայց ես խնդրում եմ այս օլիգարխիկ կլանի ու այս անսահմանափակ փողի մեշոկների ջախջախումը մի փորձեք նվաստացնել»,- հավելել է Ալեքսանյանը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031