2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32 հազար 891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Ղազարյան

«2014-2021 թվականներին տարեկան միջինում քաղաքացիության շնորհումների դիմումների թիվը մոտավորապես 10 հազար էր»:

Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով այն, թե ինչ տեմպեր են գրանցվել, և ՀՀ քաղաքացիության նկատմամբ հետաքրքրությունն աճել հետագա տարիներին:

«2022 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 25 հազար 515 անձ, 2023-ին՝ 19 հազար 185, 2024-ին՝ 21 հազար 437:

2025 թվականին պատմական ռեկորդ է. 32 հազար 891 դիմում ենք ունեցել քաղաքացիություն ստանալու համար, և ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 25 հազար 670 անձի»,- նշել է փոխնախարարը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930