Skip to main content

ԶԼՄ-ներ․ Իրանը, Իրաքը և Սիրիան փակել են իրենց օդային տարածքի մի մասը

Իրանը, Իրաքը և Սիրիան փակել են իրենց օդային տարածքի մի մասը այն բանից հետո, երբ Թեհրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան վերջինիս Լիբանանի վրա վերջին հարձակման, հայտնում է Middle East Eye-ը։

Իրանը փակել է երկրի արևմտյան մասի օդային տարածքը համազարկի արձակումից հետո։

«Անվտանգության գնահատականներով պայմանավորված՝ … երկրի օդային տարածքի արևմտյան մասը հայտարարվել է փակ մինչև հետագա ծանուցումը», — ասվում է Իրանի քաղաքացիական ավիացիայի ազգային կազմակերպության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանի՝ IRNA-ին փոխանցված հայտարարության մեջ։

Իրաքը նույնպես ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը և դադարեցրել աերոնավիգացիան, իսկ քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչները հղում են արել թռիչքների անվտանգության ապահովմանը՝ ահաբեկչական հարձակումներից հետո։ Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է, որ արգելքը կգործի 72 ժամ։

Սիրիան նույնպես 12 ժամով փակել է իր հարավային օդային տարածքը և դադարեցրել Դամասկոսի օդանավակայանի աշխատանքը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031