Skip to main content

«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրները ռուսաստանաբնակ ամուսիններին խոստացել են ընտրվելուց հետո լուծել ՌԴ-ում դատապարտվող նրանց որդիներին ազատ արձակելու և Հայաստանի տեղափոխելու հարցը

ՀՀ hակակոռուպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիրներն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև այդ նպատակով ընտրողներ հավաքագրելու պայմանով՝ ռուսաստանաբնակ ամուսիններ հանդիսացող ՀՀ երկու քաղաքացիների խոստացել են՝ հունիսի 8-ին ընտրվելուց հետո լուծել թմրամիջոց պահելու համար Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվող վերջիններիս որդիներին ազատ արձակելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031