Skip to main content

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ վերջին ամիսների ընթացքում ստացված բազմաթիվ օպերատիվ-հետախուզական տվյալներին և քաղաքացիների ահազանգերին հետամուտ լինելով՝ այսօր և վաղը Հանրապետության ամբողջ տարածքում օրենսդրությամբ իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ և ժամանակակից տեխնիկական սարքավորումների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք բացառապես միտված են լինելու ընտրակաշառք տալու և ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտմանը և չեզոքացմանը։

Հաշվի առնելով ընտրակաշառք տված և ստացած անձանց վերաբերյալ հարյուրավոր օպերատիվ տվյալների առկայությունը և խուզարկությունների արդյունքում հայտնաբերված՝ հազարավոր քաղաքացիների տվյալներ պարունակող ցուցակները՝ Կոմիտեն զգոնության կոչ է անում և միաժամանակ հորդորում գիտակցել պատասխանատվության անխուսափելիությունն ու վերջնականապես մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031