ԱՄՆ-ը շուտով կավարտի Իրանի հետ պшտերազմը համաձայնագրով կամ կnշտ մեթոդներով. Թրամփ

ԱՄՆ-ը ծրագրում է շուտով ավարտել Իրանի դեմ գործողությունը երկկողմ համաձայնագրի միջոցով կամ ավելի կոշտ մեթոդներով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հասել ենք այն կետին, երբ պետք է շատ արագ հեռանանք Իրանից, և դա կլինի շատ վճռական քայլ։ Այսպես թե այնպես, լինի դա թղթի կտորի օգնությամբ, թե կոշտ մեթոդներով»,- ասել է նա Վիսկոնսին նահանգի Չիպևա Ֆոլս քաղաքում գյուղատնտեսությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ։

«Մենք հիմնականում արդեն ավարտել ենք դա։ Դուք կտեսնեք, որ դա կավարտվի թղթի օգնությամբ կամ ավելի բարդ եղանակով, թեև կարելի էր ասել, որ դա շատ ավելի հեշտ ճանապարհ է»,- ամփոփել է Թրամփը։

Լրահոս

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։ Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930