Skip to main content

Հունիսի 7-ին ձեր քվեն լոկ ընտրություն չէ․ այն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ

ՍԴՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության և ժողովրդի ապագայի համար։ Այս ընտրությամբ մենք որոշելու ենք, թե ինչ ուղիով է շարունակելու զարգանալ Հայաստանի Հանրապետությունը՝ ինքնիշխանության և պետականության ամրապնդմա՞ն, թե՞ մեկ այլ պետությունից վասալային կախվածության, հարևանների հետ խաղաղ համակեցության և տնտեսական առաջընթացի՞, թե՞ հավերժ թշնամանքի ու շրջափակման, ժողովրդավարության և օրենքի գերակայությա՞ն, թե՞ հետընթացի և քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման ճանապարհով։

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց քաղաքացիական պատասխանատվությամբ ու քվեի ուժով կերտել Հայաստանի ապագան։

Այդ առումով կոչ ենք անում աջակցել այն ուժերին, որոնք ունեն Հայաստանի վաղվա օրվա հստակ տեսլական, պետականամետ մտածողություն և մեր երկրի առաջընթացի իրական ծրագիր։

Հունիսի 7-ին ձեր քվեն լոկ ընտրություն չէ․ այն որոշում է Հայաստանի վաղվա օրը։

Մասնակցե՛ք ընտրություններին և ձեր քվեով կերտե՛ք ինքնիշխան, անվտանգ և բարգավաճող Հայաստանը։

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031