Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի հետ մեր փոխգործակցությունից։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Կոնգրեսում լսումների ժամանակ:
«Ռուսաստանն այնքան էլ գոհ չեն Հայաստանի հետ մեր փոխազդեցություններից։ Կարծում եմ՝ կան ապացույցներ, որ նրանք կցանկանային տեսնել ներկայիս առաջնորդի պարտությունը ընտրություններում՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում»,- ասել է Ռուբիոն։






































