22 տարի անց մենք չեմպիոնական տիտղոսը վերադարձրինք այնտեղ, որտեղ դրա տեղն է. Սալիբա

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբան սոցիալական հարթակներում հուզիչ հրապարակում է արել՝ ամփոփելով թիմի համար դրամատիկ ու պատմական մրցաշրջանը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը «զինագործները» Չեմպիոնների լիգայի դրամատիկ եզրափակչում հետխաղյա տասնմետրանոցներով զիջեցին փարիզյան ՊՍԺ-ին, իսկ արդեն կիրակի օրը լոնդոնյան ակումբը հանդիսավոր շքերթով նշեց 22 տարվա դադարից հետո նվաճած Անգլիայի չեմպիոնական տիտղոսը։

Ֆրանսիացի պաշտպանը հրապարակել է լուսանկարներ չեմպիոնական շքերթից, ինչպես նաև մի կադր, որտեղ արծաթե մեդալով անցնում է Չեմպիոնների լիգայի գավաթի կողքով։

«Մենք թույլ չենք տա, որ մեկ դրվագը որոշի մեր ամբողջ ճանապարհը։ Այս մրցաշրջանը ցույց տվեց, թե որքան հեռու ենք գնացել միասին. աշխատանք, հավատ, միասնություն։ 22 տարի անց մենք չեմպիոնական տիտղոսը վերադարձրինք այնտեղ, որտեղ դրա տեղն է։ Հաջորդ մրցաշրջանում մենք կսկսենք նորից՝ ավելի ուժեղ ու հաղթանակների հանդեպ ավելի քաղցած։ Մենք կգնանք ավելի մեծ նվաճումների հետևից»,- գրել է Սալիբան։

«Արսենալը» հռչակվեց Անգլիայի չեմպիոն 22 տարվա ընդմիջումից հետո (վերջին անգամ թիմը Պրեմիեր լիգայում հաղթել էր 2003/04 մրցաշրջանում)։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930