Մայիսի 31-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել: Ժամը 07։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ թիվ 78 հասցեի դիմաց, «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քննչական բաժինը պարզել է, որ նշված վթարի հետևանքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Արման Ս․-ն և 15-ամյա Ռուբեն Հ․-ն։ Վերջինները գտնվել են ծանր վիճակում:
Վիրավորներից Արման Ս․-ն 2025թ․ հունվարի 13-ին Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով մահացած՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի տղան է։
Քննչական բաժինը պարզում է՝ երեխաներից ով է եղել «Honda»-ի վարորդը։
Մայիսի 31-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։






































