Էկոնոմիկայի փոխնախարարները ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը հունիսի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և գործընկեր երկրների միջև առևտրատնտեսական գործակցության ընդլայնման և արտահանման խթանման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված նախաձեռնությունները։

Անդրադարձ է կատարվել արտահանման ոլորտում ներկայումս առկա մարտահրավերները նոր հնարավորությունների վերածելու ուղիներին, գործարար կապերի ակտիվացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի հետագա խորացման պատրաստակամությունը՝ վերահաստատելով փոխշահավետ գործակցության կարևորությունը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930