Skip to main content

Նորվեգիան հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ

Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում կայացած ստուգողական հանդիպումն ավարտվել է նորվեգացիների համոզիչ հաղթանակով: Սկանդինավյան դիմակայությունում Նորվեգիայի ազգային հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ընտրանու նկատմամբ:

Դաշտի տերերն իրենց առավելությունն ընդգծել են դեռևս առաջին խաղակեսում՝ աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով.

9-րդ րոպեին Յորգեն Ստրանդ Լարսենը բացել է հանդիպման հաշիվը: 18-րդ րոպեին Անտոնիո Նուսան կրկնապատկել է Նորվեգիայի առավելությունը: 37-րդ րոպեին Լարսենը դուբլ է ձևակերպել՝ հաշիվը դարձնելով խոշոր (3:0):

Երկրորդ խաղակեսն աչքի է ընկել տեսակրկնությունների (VAR) համակարգի ակտիվ միջամտությամբ. մրցավարը չեղարկել է նորվեգացի Դավիդ Մյոլեր Վոլֆեի (61′) և շվեդ Սեբաստիան Նանասիի (80′) դիպուկ հարվածները: Չնայած դրան՝ շվեդներին հաջողվել է խուսափել չոր հաշվով պարտությունից. 76-րդ րոպեին հեղինակության գնդակը խփել է «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը:

Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր աստղ Էրլինգ Հալանդը բաց է թողել այս հանդիպումը. մարզչական շտաբը որոշել էր հարձակվողին հանգստանալու հնարավորություն ընձեռել:

Երկու հավաքականներն էլ նախապատրաստվում են 2026 թվականի Աշխարհի առաջնությանը, որտեղ նրանք արդեն գիտեն իրենց մրցակիցներին.

Նորվեգիայի հավաքականն ընդգրկված է I խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ֆրանսիան, Սենեգալը և Իրաքը:

Շվեդիայի հավաքականը F քառյակում ուժերը կչափի Նիդերլանդների, Ճապոնիայի և Թունիսի ընտրանիների դեմ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031