Skip to main content

Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկել են Հայաստանի թեման. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակներում մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կարճ զրույց ունենալով:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նրանք հենց գագաթնաժողովի շրջանակում մի քանի անգամ զրուցել են։ Հայաստանի վերաբերյալ մտքերի կարճատև փոխանակում եղել է, բայց առարկայական խոսակցություն չի եղել, որովհետև ուղղակի ժամանակ չի եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Լուկաշենկոյի զրույցներում բարձրացվե՞լ է Հայաստանի թեման։

«Բայց միևնույն ժամանակ ոչ պաշտոնական ճաշի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել բոլորով միասին շատ լավ խոսելու, բավականին երկար շփում է եղել»,- հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031