ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարումների uահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա ՌԴ տնտեսության վրա

«Հայաստանից որոշակի ապրանքների մատակարարման սահմանափակումները բացասաբար չեն ազդի Ռուսաստանի տնտեսության վրա, այդ թվում՝ գնաճի վրա․ սրանք նեղ մասնագիտացված ապրանքներ են»:

Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

«Ես պատրաստ եմ մեր շուկաների համար ասել, որ, իհարկե, մեզ վրա ազդեցություն չի լինի։ Երեկ ինձ հարցրին, թե ինչ կլինի գնաճի և այլնի հետ։ Մենք վիճակագրորեն այս թվերից ոչ մեկը չենք նկատի․ սրանք բավականին նեղ մասնագիտացված ապրանքներ են։ Մենք միշտ մեր պահանջարկի մեծ մասը բավարարում ենք մեր սեփական արտադրության միջոցով, որտեղ անհրաժեշտ է։ Այս ոլորտներում մենք դեռևս ունենք մեր շուկաների մատակարարման բավականին դիվերսիֆիկացված կառուցվածք։ Չնայած, իհարկե, մենք գնահատում ենք բոլորին, դա որևէ խնդիր չի առաջացնի մեր տնտեսության համար»,- ասել է Ռեշետնիկովը։

Նա պատասխանել է Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների և մի շարք այլ ապրանքների մատակարարման սահմանափակումների Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցության մասին հարցին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031