ԱՄՆ Դալաս քաղաքի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Պայթյունի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել, հայտնել է CBS հեռուստաալիքը։
Պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 70 բնակարան ունեցող շենքն ամբողջությամբ ոչնչացվել է։ Կրակի մարման աշխատանքներում ներգրավվել է 120 հրշեջ։
Ընթանում է փլատակների մաքրում, չի բացառվում, որ դրանց տակ կարող են մարդիկ լինել։






































