Նիկոլ Փաշինյանը, իմ հրաշալի բարեկամը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ. Նա ունի իմ լիակատար աջակցությունը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել՝ նշելով. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմ հրաշալի բարեկամը և առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ տեսլականը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՈՒԹՅԱՆ մասին Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով ԱՄՆ-ն և Հայաստանը միասին հիմք կդնեն TRIPP-ի համար, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև ԱՄՆ։

Այս պատճառներով Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ»:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930