Եվս մեկ հայց կներկայացնեմ, Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը պետք է խնդրի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ ևս մեկ դատական հայց է ներկայացնելու։ Պատճառը շրջանառվող պնդումներն են, թե, իբր, Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հաստատել է «300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցվելու մասին» լուրերը։ Վարչապետն ընդգծել է, որ այս ամենի արդյունքում Կարապետյանը ստիպված է լինելու արդեն երրորդ անգամ ներողություն խնդրել։

Ինչ վերաբերում է Կարապետյանի դժգոհություններին, թե վարչապետն իրեն դատի տալով մեծ գումարներ է պահանջում՝ Փաշինյանն ասել է. «Եթե նա արդեն սկսել է անհանգստանալ դատական հայցագնի վերաբերյալ, նշանակում է՝ նրա հարստության չափերի մասին լուրերը խիստ չափազանցված են»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930