Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա: Այս մասին Հանրապետության հրապարակում Հանրապետության օրվա առիթով տոնական զորահանդեսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2026թ․ Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր՝ պատմական պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Խաղաղությունն այն է, ինչ Հայաստանի առաջին Հանրապետությանը չհերիքեց՝ անկախությունը պահպանելու և զարգացնելու համար:
Այսօր ՀՀ բանակը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության գործոն է, որովհետև պաշտպանունակ և ուժեղ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Այսօր մենք հաղթահարում ենք Առաջին Հանրապետության ժամանակներից մնացած պետության ժամանակավորության բարդույթը և որդեգրում ենք պետության հարատևության օրակարգ՝ առաջնորդվելով տրամաբանությամբ, որ Հայաստանի պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան»,- նշել է Փաշինյանը:






































